Արսեն Հարությունյանը երրորդ անգամ դարձավ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճայինների 61 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Արսեն Հարությունյանը՝ եզրափակչում պարտության մատնելով Ալբանիայի ներկայացուցիչ Զելիմխան Աբակարովին։
23-ամյա հայ ըմբիշն իր պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 7։0 հաշվով պարտության էր մատնել թուրք Էմրահ Օրմանօղլուին։
Կիսաեզրափակչում Արսեն Հարությունյանը Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշ Արման Էլոյանին հաղթել է 10։0 հաշվով։
Եզրափակչում հայ ըմբիշը Աբակարովի նկատմամբ առավելության հասավ 5։2 հաշվով և իր կարիերայում երրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ով է Ադրբեջանի դրոշը այրած երիտասարդը
Ադրբեջանի դրոշը այրած և դահլիճից հեռացրած երիտասարդը դիզայներ Արամ Նիկոլյանն է, գրում են հայկական ԶԼՄ-ները։ Հիշեցնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ երիտասարդն այրեց Ադրբեջանի դրոշը և դուրս հանեց դահլիճից․ Ծանրամարտի ԵԱ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողություն...
Ծանրորդ Տաթև Հակոբյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում արծ...
Դավիթ Հովհաննիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը՝ ե...