«Հայաստանը, որն ասում էր «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», այսօր պետք է ասի՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»․ Ալիև
Հայաստանը պետք է հաստատի Բաքվի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հայաստանը, որը ժամանակին ասում էր «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», այսօր պետք է ասի՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Հայաստանը, որը հայտարարել է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագրի իր պատրաստակամության մասին, այժմ պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է»,- ասել է Ալիևը:
Հայաստանը, ըստ Ալիևի, սկզբունքորեն համաձայն է խաղաղ պայմանագրի հարցում ադրբեջանական մոտեցմանը։
«Որովհետև այլ տարբերակ չկա։ Այդ իսկ պատճառով Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումներում։ Այսինքն՝ համաձայնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանները պետք է որոշվեն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ասել է Ադրբեջանի բռնապետը։
Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում, որ Ադրբեջանը նույնը կանի:
Նմանատիպ հոդվածներ
«Կարող եմ ապացուցել, որ միջանցք չեմ խոստացել»․ Փաշինյան
ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ վա...
ՌԴ ԱԳՆ հայտարարությունը՝ ուղղված Բաքվին և Երևանին
Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական շփման գծում ռուսական խաղաղապահ կոնտինգե...
«Իրադրությունն իսկապես բարդ է». Պեսկովը՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու մասին
Ռուսաստանը շարունակում է միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև, սակայն իրավիճակը հեշտ չէ: Ընդ որում Բաքուն և Երևանը պ...
«Մենք ֆուտբոլ չենք խաղում». Խանդանյանը` Զախարովայի հայտարարության մասին
ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական Սարգիս Խանդանյանը, անդրադառ...