ՀՀ ԿԳՄՍՆ-ը հայտարարություն է տարածել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում Երևանում ապրիլի 15-23-ն անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի մարզիկների հետագա մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարության և Ազգային օլիմպիական կոմիտեի կայացրած որոշումը՝ մարզական էթիկայի տեսանկյունից։
«Հայաստանի Հանրապետությունն ի սկզբանե ապահովել է անվտանգության բոլոր չափանիշները, և առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել և չէր կարող առաջանալ։
Բացման հանդիսավոր արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը շատ արագ հարթվել է, որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ։ Անհրաժեշտ բոլոր պայմանները լիարժեքորեն ապահովված են եղել։
Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնում ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը և վերահաստատում Եվրոպայի 2023 թ. առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրության մեջ
Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի դեպի բեմ վազեց, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու բոլորի աչքի առաջ այրեց այն։
Հավելենք, որ Ադրբեջանցի մարզիկները հետ են վերադառնում հայրենիք և չեն մասնակացի առաջնությանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիներն ասել են՝ հրահանգ են ստացել, պիտի վերադառնան․ Գիլոյան
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպը պատրվակ էր ադրբեջանական թիմի՝ հայրենիք վերադառնալու...
Այս ժեստը ոտնձգություն է սպորտային արժեքների նկատմամբ․ EWF-ն հայտարարություն է տարածել
Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան (EWF) հայտարարություն է տարածել Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ա...
Հայտնի է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախօրեին մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային...
Արթուր Դավթյանը Թուրքիայում դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Թուրքիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում: Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առ...