Ադրբեջանցիներն ասել են՝ հրահանգ են ստացել, պիտի վերադառնան․ Գիլոյան
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպը պատրվակ էր ադրբեջանական թիմի՝ հայրենիք վերադառնալու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Հավաքականի վերադարձի մասին որոշումը կայացվել է Ադրբեջանում: Անձամբ զրուցել եմ պատվիրակության ներկայացուցիչների հետ, նրանք ինչ-որ բանից դժգոհ չէին: Պատվիրակության ղեկավարը, մարզիչները միաբերան ասում էին, որ շոյված են, լավ են զգում, իրենք խնդիր չունեն վտանգի հետ կապված: Պարզապես հրահանգ են ստացել և չեն կարող չկատարել հրահանգը, պիտի վերադառնան: Սա պարզապես պատրվակ է: Հայաստանի Հանրապետությունը ապահվել և ապահովելու է բոլորի անվտանգությունը»,-շեշտել է փոխնախարարը:
Կարեն Գիլոյանի խոսքով` միջադեպն օգտագործվեց, որպեսզի ստվեր գցվի առաջնության ընթացքի վրա:
«Այո, միջադեպը սպորտային չէ և տխուր փաստ է: Բայց իրենք հասկանում են, որ արարքը պարզապես անձի կողմից է արված, պետական վերաբերմունք չէ: Հիմա փորձում ենք մեղմել վիճակը: Եթե նախօրեին մեծ էր հաջորդ տարվա աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հավանականությունը, ապա այսօր այն բավականին նվազել է»,- նկատել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԿԳՄՍՆ-ը հայտարարություն է տարածել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում Երևանում ապրիլի 15-23-ն անցկացվող ծանրամ...
Այս ժեստը ոտնձգություն է սպորտային արժեքների նկատմամբ․ EWF-ն հայտարարություն է տարածել
Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան (EWF) հայտարարություն է տարածել Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ա...
Հայտնի է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախօրեին մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային...
Արթուր Դավթյանը Թուրքիայում դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Թուրքիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում: Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առ...