Արթուր Դավթյանը Թուրքիայում դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Թուրքիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում: Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնը փայլուն ցատկերով, ամենաբարձր արդյունքով նվաճեց նաեւ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

 

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը եզրափակիչում վաստակեց 15.033 միավոր: Որակավորման փուլը եւս հաղթահարել էր ամենաբարձր՝ 15.066 միավորով: Հայաստանի առաջատար մարմնամարզիկը գերազանց կատարեց երկու ցատկերն էլ:

 

Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեյք Ջարմանը (15.016), բրոնզե մեդալակիր՝ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը (14.750):

 

 Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաեւ 2021 թվականին նժույգ թափեր վարժությունում:

 

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 3 մեդալով ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնությունում՝ 1 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե:

 

Նախորդ օրը երկրորդ անգամ Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց Վահագն Դավթյանը օղակների վարժությունում: Նժույգ թափերում բրոնզե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը:

Քաղաքականություն