Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը մեղադրանք է առաջադրվել
Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում ապրիլի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կնոջը՝ Նարինե Ասատրյանին, մեղադրանք է ներկայացվել: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:
Հաղորդվում է, որ մեղադրանքն առաջադրվել է ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը): Խափանման միջոցը նույնն է՝ բացակայելու արգելքը:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ 47-ամյա կինը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել՝ իր մոտ գտնվող անձրեւանոցը նետելով նրա ուղղությամբ։ Կինը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նիկոլ Փաշինյանն այդ վարույթով առայժմ որեւէ կարգավիճակ չունի:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը
Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:&...
Սոթքում ինչ իրավիճակ է. համայնքապետը հայտնում է
Սոթքում ամեն բան իր հունով ընթանում է, բնակչությունն իր աշխատանքներով է զբաղված։ Auroranews-ի հետ զրույցում հայտնե...
Եգիպտոսից Հայաստան ժամանող օդանավը վայրէջք է կատարել Էրզրումում
Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը իրականացնող եգիպտական AMC ընկերության բոինգ 737 օդանավը այսօր առավոտյան 07: 53 վայրէջք է կատար...
«Լավ եմ արել, քիչ եմ արել». Փաշինյանին անձրևանոցով հարվածած կինը խոսել է դեպքի մասին
Այդ միջադեպից հետո էլ տեսանք, թե որն է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկիրը, զոհեր ու վիրավորներ ունեցանք երեկ։ Ու այս ամենի...