Չավուշօղլուն` Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն HaberTürk TV-ի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», մի քանի օր առաջ Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին և անհիմն մեղադրանք հնչեցրել Հայաստանի հասցեին: Տեղեկությունը հաղորդում է ermenihaber-ը:
«Ի վերջո, այս լարվածությունը մի կողմ թողնելով, անհրաժեշտ է պահ առաջ համապարփակ խաղաղության պայմանագիրն ստորագրել, ինչպես նաև կառուցել այդ անցումները, ճանապարհները, որոնք նաև Հայաստանի օգտին են, բոլորիս օգտին են»։
Անդրադառնալով Իրանի ունեցած առնչությանն այդ ամենին՝ նա ասել է.
«Իրանն էլ նախկինում իր տարածքով դեպի Նախիջան կապուղիների կառուցման միտքն ուներ։ Իրականում մենք դրան էլ ենք աջակցում։ Քանի որ մշտապես տարբեր այլընտրանքներ պետք է լինեն։ Մի տեղին կապված լինելը ռիսկային է, այլընտրանքներ պետք է լինեն։ Այսինքն, այս ծրագրի իրականացումը Հայաստանի գլխավորությամբ բոլորի օգտին է»։
Չավուշօղլուն նաև անհիմն պնդումներ է առաջ քաշել. թե իբր Հայաստանը փորձել է «զենք տեղափոխել Լեռնային Ղարաբաղ»:
Նմանատիպ հոդվածներ
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին
Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայր...
Սելֆիներ անելու առիթ ենք ստեղծում. Ավինյան
«Հի՞շում եք մի քանի ամիս առաջ հիմնանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանի վերևի հատվածը, որը նաև մշակութային արժեք է...
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրո...