ԱՄՆ-ում ավելի քիչ մարդ կտիրապետի գաղտնի տեղեկություններին
ԱՄՆ կառավարությունը կսահմանափակի պաշտոնյաների հասանելիությունը գաղտնի տեղեկություններին՝ հաշվի առնելով Պենտագոնից տեղի ունեցած աղմկահարույց արտահոսքը: Այս մասին նշվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համապատասխան գրավոր հայտարարության մեջ։
«Ես հրահանգել եմ մեր ռազմական և հետախուզական համայնքին քայլեր ձեռնարկել՝ ամրապնդելու զգայուն տեղեկատվության անվտանգությունը և սահմանափակելու դրա տարածումը, և մեր ազգային անվտանգության թիմը սերտորեն համակարգում է գործողությունները գործընկերների և դաշնակիցների հետ»,- նշվում է փաստաթղթում։
Բայդենը նաև բարձր է գնահատել ԱՄՆ-ի «իրավապահ մարմինների արագ գործողությունները»՝ կապված «ամերիկյան կառավարության գաղտնի փաստաթղթերի վերջին տարածման հետ»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մեծ էսկալացիայի․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է ապրիլի 11...
Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության գործով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է Պետական դավաճանության հոդվածով հարուցված քրեական վարույթով և պատրաստ է ներկայա...
Չավուշօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայի օրակարգում չկա, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի...
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...