Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության գործով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է Պետական դավաճանության հոդվածով հարուցված քրեական վարույթով և պատրաստ է ներկայանալ նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով: Այդ մասին վարչապետն ասել է ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը։
Նա պատասխանել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին այն մասին, թե արդյոք պետական դավաճանության և մնացյալ այլ հոդվածներով 20 հանրային քրեական վարույթներով վարչապետը ներգրավվա՞ծ է, կամ հարցաքննվե՞լ է:
«Ես քննվել եմ, հարցաքննվել եմ շատ մանրամասն: Ինչքան պետք է, այնքան էլ կհարցաքննվեմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը ընդդիմությանը կոչ է արել գալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով և իրեն հարցաքննել:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մեծ էսկալացիայի․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է ապրիլի 11...
Եղցահողը, Հին Շենը, Մեծ Շենը և Լիսագորը լիակատար շրջափակման մեջ են․ Արցախի պետնախարար
Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի...
Չավուշօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայի օրակարգում չկա, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի...
Շվեդիայում առաջարկել են Հայաստանին ԵՄ առանց վիզայի մուտքի իրավունք տալ
Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատգամավոր Բյորն Սյոդերը երկրի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին առաջարկել է նախաձեռնել գործը...