Կառավարությունն առանց մրցույթի շուրջ 79 մլն դրամի համաձայնագիր է կնքել Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության հետ
Կառավարությունը հերթական խոշոր գործարքն է իրականացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբորը՝ Կառլեն Սիմոնյանին պատկանող «Եվրոասֆալտ» ընկերության հետ։ Այս մասին հայտնում է mediahub-ը։
Գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգով» Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 23 օր առաջ մոտ 79 միլիոն դրամի համաձայնագիր է կնքել Կառլեն Սիմոնյանի ընկերության հետ՝ Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան ավտոճանապարհի հիմնանորոգման համար։
Բանն այն է, որ հիշյալ ճանապարհահատվածի շինարարությունն արդեն ավարտվել է եւ սույն համաձայնագրից չի երեւում, թե ինչ նպատակով է Կառավարությունն առանց մրցույթ հայտարարելու պետական բյուջեից այդքան գումար տվել Ալեն Սիմոնյանի եղբորը։
Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Մ-2 հանրապետական նշանակության Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգեւան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են դեռեւս փետրվարին, որի պայմանագրի արժեքը շուրջ 1,7 մլրդ դրամ էր։ Այս ճանապարհի որոշ հատվածների հիմնանորոգման համար հայտարարված մրցույթում Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը մրցակիցներին հաղթեց ընդամենը 500 հազար դրամ պակաս գին առաջարկելով։
Իշխանությունները պետք է հանրությանը բացատրեն, թե ինչպես է որոշվել ԱԺ նախագահի եղբոր ընկերության հետ մոտ 79 միլիոն դրամի համաձայնագիր կնքել գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգով» եւ ինչու նախապատվությունը չեն տվել մրցութային եղանակին, ինչպես պահանջում է օրենքը։
[8b86a0c3e0f953f99670fef938ba6821.jpg]
[c3364b14e839c996c6f4b87be11a4733.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կգործարկվի արհեստական ձյան առաջին համակարգը․ Քերոբյան
2023 թվականին Հայաստանում կգործարկվի արհեստական ձյան առաջին համակարգը, որի միջոցով հնարավոր կլինի երկարաձգել զբոսաշրջայի...
Բրազիլիայի նախագահը կոչ է անում համաշխարհային առևտրում հրաժարվել դոլարից
Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան առաջարկել է միջազգային առևտրում հրաժարվել դոլարից։ Այս մասին նա հայտարարել է ապրիլի 1...
Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը զուտ առևտրային խոչընդոտ է․ Քերոբյան
Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը զուտ առևտրային խոչընդոտ է, ու այն շուտով կլուծվի։ Այսօր ԱԺ–ում այս մ...
«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանին՝ Ռուսաստանին կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով
«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ ապրիլի 5-ից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը դադարե...