Բրազիլիայի նախագահը կոչ է անում համաշխարհային առևտրում հրաժարվել դոլարից
Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան առաջարկել է միջազգային առևտրում հրաժարվել դոլարից։ Այս մասին նա հայտարարել է ապրիլի 13-ին Չինաստան կատարած այցի ժամանակ։
«Ո՞վ որոշեց, որ մեր արժույթները թույլ են և արժեք չունեն այլ երկրներում: Ո՞վ որոշեց, որ դոլարը դարձավ հիմնական արժույթը ոսկու ստանդարտի վերացումից հետո»,- ասել է նա Շանհայի Նոր զարգացման բանկում ելույթի ժամանակ։
Դա Սիլվան հրավիրել է ԲՐԻՔՍ-ի երկրներին մշակել սեփական արժույթը, որը կարող է օգտագործվել համաշխարհային առևտրում։
Մինչ այս՝ ապրիլի 11-ին, Ֆիլիպինների Կենտրոնական բանկի ղեկավար Ֆելիպե Մեդալլան հայտարարել էր, որ ԱՄՆ դոլարի գերակայությունը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի կնվազի։ Նա նաև հանդես է եկել SWIFT միջազգային միջբանկային համակարգի այլընտրանք ստեղծելու օգտին։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարությունն առանց մրցույթի շուրջ 79 մլն դրամի համաձայնագիր է կնքել Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության հետ
Կառավարությունը հերթական խոշոր գործարքն է իրականացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբորը՝ Կառլեն Սիմոնյանին պատկանող «Եվրո...
Հայաստանում կգործարկվի արհեստական ձյան առաջին համակարգը․ Քերոբյան
2023 թվականին Հայաստանում կգործարկվի արհեստական ձյան առաջին համակարգը, որի միջոցով հնարավոր կլինի երկարաձգել զբոսաշրջայի...
Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը զուտ առևտրային խոչընդոտ է․ Քերոբյան
Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը զուտ առևտրային խոչընդոտ է, ու այն շուտով կլուծվի։ Այսօր ԱԺ–ում այս մ...
«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանին՝ Ռուսաստանին կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով
«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ ապրիլի 5-ից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը դադարե...