Կարեն Անդրեասյանը վիրավորել է ԲԴԽ ընտրությանը մասնակցող դատավորին․ Ալեքսանդր Ազարյան
Այսօր տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ ԲԴԽ առանձին ժամանակավոր անդամ, նախագահ Կարեն Անդրեասյանը, քողարկվելով ԲԴԽ մամուլի ծառայության ներքո, փորձելով հերքել իր հրաժարականի մասին լուրը կամ հիշյալ առիթն օգտագործելով, կրկին իրեն բնորոշ փաստազերծ ու անպատասխանատու խոսքով վիրավորանք ու պիտակավորում է տվել ընտրությանը մասնակցող դատավորի հասցեին՝ այդկերպ արդեն հրապարակայնորեն ու անթույլատրելի միջամտելով ընտրություններին: Այս մասին ասել է ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը ԲԴԽ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության վերաբերյալ իր հայտարարության մեջ:
«Նույն կերպ խոսնակի ձեռամբ, փաստազերձ անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատավորի (ների) նկատմամբ, ինքն իրեն դիտարկել է հավատ ներշնչող ու բարեփոխող և այլ ինքնաոգևորող հատկանիշներով:
Պետք է արձանագրել, որ այլևս նման վարքագիծն ունի անուղղելի պաթոլոգիկ բնույթ: Այդուհանդերձ, դատավորները կատարել են ազատ ու ճիշտ ընտրություն, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ամբողջ դատական համակարգին:
Միևնույն ժամանակ կոչ եմ անում դատավորներին անտեսել ժամանակավոր բարդությունները և շարունակել գործել ի շահ դատական իշխանության, դատավորների անկախության և պետության»,- նշվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանում մարդկային զոհաբերություն են արել ասկետ-յոգի հոգու հանգստության համար
Հնդկաստանում իրավապահների կողմից հինգ տղամարդ է ձերբակալվել, ովքեր 2019 թվականին մարդկային զոհաբերություն են իրականացրել...
Այսօր տեղի կունենա արևի հազվագյուտ խավարում
Ամենահազվագյուտ՝ արևի հիբրիդային խավարումը տեղի կունենա ապրիլի 20-ի առավոտյան։ Երկրագնդի որոշ շրջաններում մարդիկ կկարողա...
SpaceX-ի ամենածանր հրթիռի փորձարկումն անհաջող է եղել
Գերծանր «Starship» հրթիռը, որը ստեղծվել է դեպի Լուսին և Մարս իրականացվելիք առաքելությունների համար, չի կարողացել ուղեծիր...
SpaceX-ը ավտոբուսի չափով հեռահաղորդակցության արբանյակ կուղարկի ուղեծիր
Ապրիլի 27-ին Falcon Heavy հրթիռը գեոստացիոնար ուղեծիր կուղարկի ViaSat-3 Americas արբանյակը՝ Ամերիկա մայրցամաքին գերարագ...