Հնդկաստանում մարդկային զոհաբերություն են արել ասկետ-յոգի հոգու հանգստության համար
Հնդկաստանում իրավապահների կողմից հինգ տղամարդ է ձերբակալվել, ովքեր 2019 թվականին մարդկային զոհաբերություն են իրականացրել։ Նրանց մեղադրում են մի կնոջ գլխատելու մեջ, գրում է Hindustan Times-ը։
64-ամյա Շանտի Շոն սպանվել է Ասամ նահանգի Գուվահաթի Կամախյա տաճարի մոտ մաչետեով գլխատվելու միջոցով։ Հնդկական այս տաճարը համարվում է տանտրիզմ կիրառող հավատացյալների գլխավոր սրբավայրերից մեկը։
Շուրջ չորս տարի գործը չէր բացահայտվում, քանի որ մահացածի դիակը չէր հաջողվում նույնականացնել։
Այժմ փորձագետները կարողացել են պարզել կնոջ ինքնությունը: Հետաքննության տվյալներով՝ նրան սպանել է հինգ տղամարդկանցից բաղկացած խումբը՝ 52-ամյա Պրադիպ Պաթաքի գլխավորությամբ, Մադհյա Պրադեշից։ Տղամարդը, ըստ ոստիկանության, Շոյին սպանել է, որ հանգստություն տա իր հանգուցյալ եղբոր՝ ասկետ-յոգի հոգուն։
Հանցագործի ազգականը մահացել է 11 տարի առաջ։
Շանտի Շոն 2019 թվականի հուլիսին գնացել է Գուվահաթի կրոնական տոնի մասնակցելու համար: Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը տղամարդիկ նրան ներգրավել են մի քանի ծեսերի: Դրանցից մեկի ժամանակ նրան պառկեցրել են գետնին և գլխատել։ Գլուխը փաթաթել են ցելոֆանով և նետել Բրահմապուտրա գետը։ Հինգ հոգի անմիջական մասնակցություն են ունեցել սպանությանը, իսկ 11-ը՝ դրան նախորդող ծեսերին։
Արդյունքում՝ հագուստի, դաջվածքների և այլ կոնկրետ նշանների մնացորդներով հնարավոր է եղել պարզել մահացածի ինքնությունը։
Հանցագործության կազմակերպիչը ձերբակալվել է մարտի 25-ին։ Նա ծիսակարգի մասնակիցներից յուրաքանչյուրին վճարել է 10 հազար ռուփի (մոտ 122 դոլար): Ոստիկանությունը փնտրում է այլ կասկածյալների, որոնք թաքնվում են։
Նմանատիպ հոդվածներ
Կարեն Անդրեասյանը վիրավորել է ԲԴԽ ընտրությանը մասնակցող դատավորին․ Ալեքսանդր Ազարյան
Այսօր տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ ԲԴԽ առանձին ժամանակավոր անդամ, նախագահ Կարեն Անդրեասյանը, քողա...
Այսօր տեղի կունենա արևի հազվագյուտ խավարում
Ամենահազվագյուտ՝ արևի հիբրիդային խավարումը տեղի կունենա ապրիլի 20-ի առավոտյան։ Երկրագնդի որոշ շրջաններում մարդիկ կկարողա...
SpaceX-ի ամենածանր հրթիռի փորձարկումն անհաջող է եղել
Գերծանր «Starship» հրթիռը, որը ստեղծվել է դեպի Լուսին և Մարս իրականացվելիք առաքելությունների համար, չի կարողացել ուղեծիր...
SpaceX-ը ավտոբուսի չափով հեռահաղորդակցության արբանյակ կուղարկի ուղեծիր
Ապրիլի 27-ին Falcon Heavy հրթիռը գեոստացիոնար ուղեծիր կուղարկի ViaSat-3 Americas արբանյակը՝ Ամերիկա մայրցամաքին գերարագ...