SpaceX-ը ավտոբուսի չափով հեռահաղորդակցության արբանյակ կուղարկի ուղեծիր
Ապրիլի 27-ին Falcon Heavy հրթիռը գեոստացիոնար ուղեծիր կուղարկի ViaSat-3 Americas արբանյակը՝ Ամերիկա մայրցամաքին գերարագ ինտերնետ ապահովելու համար, չորեքշաբթի հայտնել են SpaceX ընկերությունից։
Falcon Heavy հրթիռի՝ 6,7 տոննա քաշով, ավտոբուսի չափսով ViaSat-3 Americas արբանյակի արձակումը նախատեսվում է իրականացնել Քենեդիի տիեզերական կենտրոնի արձակման համալիրից (Ֆլորիդա): Հրթիռի արձակումը կսկսվի Երևանի ժամանակով ապրիլի 27-ին՝ 02:29-ին:
Արբանյակը Կալիֆորնիայի ViaSat Inc ընկերության Ka-band գլոբալ ծածկույթի համակարգի նոր սերնդի երեք սարքերից առաջինն է, որոնք ընդհանուր թողունակության առումով երկու անգամ գերազանցում են ուղեծրում գտնվող բոլոր առևտրային ինտերնետ արբանյակների հզորությունը:
Դրանցից յուրաքանչյուրը կտրամադրի վայրկյանում մեկ տերաբայթից ավելի ցանցի թողունակություն: Սարքի ծառայության ժամկետը 15 տարի է։
Երկրորդ ViaSat-3 արբանյակը, որը ընկերությունը նախատեսում է արձակել ավելի ուշ, ծածկելու է Եվրոպան, Մերձավոր Արևելքը և Աֆրիկան, իսկ երրորդ արբանյակը՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։
Արբանյակները նախատեսված են մասնավոր օգտատերերին, առևտրային ընկերություններին, ինչպես նաև պետական և պաշտպանական կառույցներին բարձր արագությամբ լայնաշերտ հաղորդակցություն ապահովելու համար:
Որպես երկրորդական բեռ, հրթիռը ուղեծիր կարձակի նաև Astranis-ի MicroGEO մինի կապի արբանյակը և Gravity Space-ի GS-1 Earth հեռահար զոնդավորման արբանյակը:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում հոսպիտալացել է Եվգենի Պետրոսյանը
Մոսկվայում հոսպիտալացվել է հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանը։ Ըստ Mash թելեգրամյան ալիքի՝ նրա ինքն...
Եվգենի Պետրոսյանն արձագանքել է իր հոսպիտալացման մասին լուրերին
Հումորիստ և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանը ТАСС-ին մեկնաբանել է իր հոսպիտալացման մասին թելեգրամյան ալիքների հաղորդ...
SpaceX-ի գերարագ ինտերնետ ապահովող արբանյակը ուղեծիր է արձակվել
Falcon Heavy հրթիռը ViaSat-3 Americas արբանյակի հետ ուղեծիր է արձակվել՝ Ամերիկա մայրցամաքին գերարագ ինտերնետ ապահովելու...
Samsung-ն արգելել է աշխատակիցներին օգտագործել ChatGPT աշխատանքային սարքերում․ Bloomberg
Samsung Electronics-ը աշխատակիցներին արգելել է աշխատանքային սարքերում օգտագործել չաթ-բոտեր, ինչպիսին է ChatGPT-ն, ներքին...