SpaceX-ի ամենածանր հրթիռի փորձարկումն անհաջող է եղել
Գերծանր «Starship» հրթիռը, որը ստեղծվել է դեպի Լուսին և Մարս իրականացվելիք առաքելությունների համար, չի կարողացել ուղեծիր մտնել հինգշաբթի` փորձնական ուղեծրային թռիչք կատարելուց հետո։ Նշվում է SpaceX մշակող ընկերության տվյալներում։
Արձակումը տեղի է ունեցել SpaceX-ի Starbase արձակման հարթակից Բոկա Չիկա քաղաքում (Տեխասի հարավ-արևելք)։
Համաձայն տեսագրությունների՝ հրթիռը մեկնարկից մի քանի րոպե անց սկսել է անվերահսկելի պտույտ և պայթել։
Կրկնակի օգտագործման հրթիռային համակարգը բաղկացած է Ship 24 տիեզերանավից և Super Heavy կրիչից։ Նրա բարձրությունը հասնում է 120 մետրի։ Այն ավելի բարձր է, քան աշխարհում երբևէ կառուցված ցանկացած այլ հրթիռ:
Փորձնական թռիչքն իրականացվել է անօդաչու ռեժիմով։
Նախատեսվում էր, որ առաջին թռիչքի շրջանակներում նավը մեկ պտույտ կկատարի Երկրի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր տեղի կունենա արևի հազվագյուտ խավարում
Ամենահազվագյուտ՝ արևի հիբրիդային խավարումը տեղի կունենա ապրիլի 20-ի առավոտյան։ Երկրագնդի որոշ շրջաններում մարդիկ կկարողա...
SpaceX-ը ավտոբուսի չափով հեռահաղորդակցության արբանյակ կուղարկի ուղեծիր
Ապրիլի 27-ին Falcon Heavy հրթիռը գեոստացիոնար ուղեծիր կուղարկի ViaSat-3 Americas արբանյակը՝ Ամերիկա մայրցամաքին գերարագ...
SpaceX-ի գերարագ ինտերնետ ապահովող արբանյակը ուղեծիր է արձակվել
Falcon Heavy հրթիռը ViaSat-3 Americas արբանյակի հետ ուղեծիր է արձակվել՝ Ամերիկա մայրցամաքին գերարագ ինտերնետ ապահովելու...
Մոսկվայում հոսպիտալացել է Եվգենի Պետրոսյանը
Մոսկվայում հոսպիտալացվել է հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանը։ Ըստ Mash թելեգրամյան ալիքի՝ նրա ինքն...