Բրազիլիայի նախագահը Ուկրաինային առաջարկել է Ղրիմը հանձնել Ռուսաստանին
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ «հանուն աշխարհում խաղաղության» Ուկրաինան պետք է Ղրիմի թերակղզին զիջի Ռուսաստանին։ Նրա կարծիքով՝ դա կարող է վերջ դնել լայնամասշտաբ պատերազմին։ Նա այս կարծիքն է հայտնել ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը։ Նրա խոսքերը մեջբերել է Le Figaro-ն, փոխանցում է obozrevatel.com-ը։
Դա Սիլվան, մասնավորապես, խոստովանել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը չի կարող գրավել Ուկրաինայի տարածքը։ Ուստի նա Կիևին առաջարկում է զիջումների գնալ և Կրեմլի հետ խոսել 2014 թվականից օկուպացված Ղրիմի մասին։
«Միգուցե մենք կքննարկենք Ղրիմի հարցը, բայց այն, որ նա (խմբ․ Պուտինը) լրացուցիչ ներխուժել է, նա պետք է վերանայի։ Զելենսկին նույնպես չի կարող ամեն ինչ ցանկանալ... Աշխարհին խաղաղություն է պետք... Մենք պետք է լուծում գտնենք»,- ասել է Բրազիլիայի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ում պատգամավորների միջև առերեսում է տեղի ունենում
Քիչ առաջ հայտնել էինք, որ ԱԺ-ում այս պահին քննչական գործողություններ են։ Auroranews-ը ԱԺ Հասարակայնության հետ կապե...
Արցախ աշխարհն էլ մի զավակ է և իր մոր՝ ողջ հայ ազգի հոգածության ու ջերմության կարիքն ունի. ԱՀ նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը «Սիրելի՛ հայուհիներ, մեզ համար այս ծանր ու վճռորոշ ժամանակաշրջանում հա...
«10 դրամով մեքենայի վաճառք, ձևական բնույթի ամուսնալուծություն»․ ուշագրավ մանրամասներ՝ Գևորգ Կոստանյանի դատավարությունից
Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ապրիլի 5-ին, ընթանում էր հետախուզման մեջ գտնվող նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի...
Աննա Հակոբյանի նախաձեռնած գագաթնաժողովը պետբյուջեի վրա կարժենա 190 հազար եվրո․ Factor
Ապրիլի 4-ին ՀՀ կառավարությունը տեղեկացրեց, որ Երևանում՝ ս.թ. հոկտեմբերի 19-20-ն անցկացվելու է «Կանանց դերը ժողովրդավարու...