Պատահարներ
Բրազիլիայում տղամարդը մտել է մանկապարտեզ և հարձակվել երեխաների վրա. զոհեր և վիրավորներ կան
Mariam Z.
Բրազիլիայի հարավում տղամարդը հարձակվել է մանկապարտեզի վրա, 4 երեխա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է G1 կայքը։
«Սանտա Կատարինա նահանգի Բլումենաու քաղաքում գտնվող մանկապարտեզն այսօր առավոտյան հարձակման է ենթարկվել։ Ռազմական ոստիկանության տվյալների համաձայն՝ չորս երեխա է մահացել, ևս չորսը՝ վնասվածքներ ստացել», - գրում է լրատվամիջոցը ։
25-ամյա տղամարդը մաչետեով մտել է մասնավոր մանկապարտեզ, հարձակվել երեխաների վրա, ապա հանձնվել ոստիկանությանը։ Իրավապահները պարզում են` արդյոք նա հանցակիցներ ունեցել է, թե ոչ։
Հիշեցնենք` ավելի քան մեկ շաբաթ առաջ Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում 13 տարեկան աշակերտը հարձակվել էր ուսուցիչների վրա, նրանցից մեկը մահացել էր:
Նմանատիպ հոդվածներ
Վարդենիկ գյուղի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիեր
Mariam Z.
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Թուրքական Չեշմե հանգստավայրի լողափերը ծածկվել են ձյան շերտով
Mariam Z.
Թուրքիայի ափերի մոտ Ուկրաինա մեկնող նավ է խորտակվել
Mariam Z.
Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր կուսակցության գրասենյակի մոտ
Mariam Z.