ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Թուրքական Չեշմե հանգստավայրի լողափերը ծածկվել են ձյան շերտով

Հինգշաբթի օրը Էգեյան ծովի ափին գտնվող թուրքական Չեշմե հանգստավայրում հանկարծակի կարկուտ և ձյուն է տեղացել, Twitter-ում հայտնել է քաղաքապետ Թունչ Սոյերը։
 

«Ապրիլյան այսպիսի պատկերը նշանակում է, որ կլիմայական ճգնաժամը չի թակում մեր դռները, այլ արդեն առկա է մեր կյանքում»,- գրել է Սոյերը։

 

Նրա խոսքով՝ Չեշմեի երեք թաղամասերում տեղացել են կարկուտ ու ձյուն՝ ուղեկցվող փոթորիկ քամիներով։
 

«Մեր հրշեջները օգնել են նրանց, ում մեքենաները մնացել են ձյան մեջ, ինչպես նաև վերացրել են աղետի հետևանքները»,- ասել է քաղաքապետը։

 

Քաղաքականություն