2020 թվականին ստացել է ԱՄՆ 220 մլն ընտրողների տվյալների հասանելիություն. Թրամփի մեղադրանքները Չինաստանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձով հայտնել է երկրի ընտրական համակարգում առկա «ցնցող խոցելիությունների» և գաղտնազերծված տվյալների մասին, որոնց համաձայն՝ Չինաստանը հասանելիություն է ստացել 220 միլիոն ամերիկացի ընտրողների տվյալներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգին ուղղված 25-րոպեանոց ուղերձում հայտարարել է երկրի ընտրական համակարգի «ցնցող խոցելիությունների» մասին և հայտնել հետախուզական տվյալների գաղտնազերծման մասին, որոնք, մասնավորապես, նշում են, որ Չինաստանը հասանելիություն է ստացել 220 միլիոն ամերիկացի ընտրողների տվյալներին։ Թրամփի ուղիղ եթերով ելույթը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը՝ հուլիսի 17-ին։ Տեսագրությունը հրապարակվել է Սպիտակ տան Յութուբյան ալիքում։
«Մի քանի տարվա ընթացքում՝ սկսած 2020 թվականի ընտրարշավից, ՉԺՀ-ն իրականացրել է գործողություն, որը, ինչպես համարվում է, դարձել է ընտրությունների վերաբերյալ տվյալների արտահոսքի ամենախոշոր դեպքը պատմության մեջ»,- ասել է Թրամփը։ Նրա խոսքով՝ չինական իշխանությունների տնօրինության տակ են հայտնվել ամերիկացի ընտրողների անունները, հասցեները, հեռախոսահամարները, կուսակցական պատկանելությունը և այլ տեղեկություններ։ Նման տվյալները, ինչպես նշել է Թրամփը, եղել են «գնված, գողացված կամ ձեռք բերված կոտրելու (հակերային հարձակման) միջոցով»։
Խոսելով ընտրական համակարգի անկատարության մասին՝ Թրամփը նաև հայտարարել է, որ չորս նահանգներում որպես ընտրող գրանցված է եղել շուրջ 278 հազար մարդ, ովքեր չունեն ԱՄՆ քաղաքացիություն։
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...