Վարդենիկ գյուղի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիեր
Այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին, ով հայտնել է, որ Վարդենիկ գյուղի 17 փողոցի տներից մեկում դիեր կան։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն դասակի հրամանատար Գրիշա Գաբրիելյանը, պարեկներ Նժդեհ Վարդանյանն ու Հայկ Գևորգյանը, որպեսզի տեղում աշխատի քննչական խումբը։ Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի թիվ 17 տան լոգարանում հայտնաբերել են նույն տան բնակիչներ 86-ամյա Ավետիք Հ․-ն և 67-ամյա Անահիտ դիերը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ են, և մահվան պատճառը լոգարանում առաջացած շմոլ գազն է։ Իսկ նրանց հայտնաբերել է ազգականը։