Քաղաքականություն Կարևոր

Չեռնոգորիան բացառել է երկրում ռուսաստանցիների սառեցված ակտիվների փոխանցումն Ուկրաինային

Չեռնոգորիան բացառել է երկրում ռուսաստանցիների սառեցված ակտիվների փոխանցումն Ուկրաինային
Չեռնոգորիան բացառել է երկրում ռուսաստանցիների սառեցված ակտիվների փոխանցումն Ուկրաինային: Այս մասին տեղեկացնում է Коммерсантъ-ը` հղում անելով` Չեռնոգորիայի ասամբլեայի (Խորհրդարանի) անվտանգության և…

Չեռնոգորիան բացառել է երկրում ռուսաստանցիների սառեցված ակտիվների փոխանցումն Ուկրաինային: Այս մասին տեղեկացնում է Коммерсантъ-ը` հղում անելով` Չեռնոգորիայի ասամբլեայի (Խորհրդարանի) անվտանգության և պաշտպանության կոմիտեի ղեկավար Միլան Կնեզևիչին։

 

«Սա հակասում է Սահմանադրությանը, Չեռնոգորիայի օրենքներին և ԵՄ նորմերին։ Դա տեղի չի ունենա»,- ասել է քաղաքական գործիչը տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Չեռնոգորիայում արգելափակված ռուսաստանցիների գույքն ու միջոցները Կիեւին փոխանցելու հնարավորությունը «ամբողջովին բացառված է»։

 

Բացի այդ, նրա խոսքով, մոտ ապագայում Չեռնոգորիայի ղեկավարությունը կքննարկի Ռուսաստանի քաղաքացիների ակտիվների սառեցման օրինականության հարցը։ Ըստ Կնեժեւիչի` Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո երկրում սառեցվել է 34 ռուսաստանցիների պատկանող 44 գույք։

 

Միևնույն ժամանակ, Չեռնոգորիայի կողմից կիրառվող սահմանափակումները վերաբերում են միայն Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիներին (քաղաքական գործիչներ, քաղաքական ստրատեգներ, գործարարներ և լրագրողներ), ովքեր ներառված են ԵՄ պատժամիջոցների ցուցակներում:

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանցիները Հայաստանից վերադառնալ ցանկացող արցախցիներից պահանջել են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել. Բեգլարյան

Հայաստանից Արցախ վերադառնալ ցանկացող արցախցիների առաջ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Ադրբեջանցիներն արցա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250