Ռազմական
Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը խախտել է Իրանի օդային սահմանները․ տրվել է նախազգուշացում․ ԶԼՄ
ԱՄՆ զինված ուժերին պատկանող ER-3E հետախուզական ինքնաթիռը կիրակի խախտել է Իրանի օդային սահմանները։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Օմանի ծոցի վրա։ Այն բանից հետո, երբ ինքնաթիռը հատել է Իսլամական Հանրապետության օդային սահմանները, Իրանի ռազմածովային ուժերը (ծովային ուժերը) բերվել են լիակատար պատրաստության և նախազգուշացում ուղարկել ինքնաթիռի անձնակազմին։ Այն քիչ հետո վերադարձել է միջազգային օդային տարածք։
Գործակալությունը նաև նշել է, որ հետախուզական ինքնաթիռը արտադրվել է Lockheed Martin ընկերության կողմից և շահագործվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից։
Flightradar24 ծառայության տվյալներով՝ ինքնաթիռը շարունակել է թռչել Իրանի սահմանի երկայնքով՝ Օմանի ծոցի երկնքում։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հրաժարվում է թվեր ներկայացնել Հայաստանում օկուպացված տարածքների իրական և ճշգրիտ չափի վերաբերյալ․ Sputnik Armenia
Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆ
Ադրբեջանցիներն Ասկերանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ
Պենտագոնը հեռացրել է Հայաստանի անունը ամերիկյան խոշոր զորավարժությունների մասնակից երկրների ցանկից
Ավելին Ռազմական բաժնից
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին
5.0