ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեյրան Օհանյանի արձագանքը՝ Աննա Հակոբյանի հայտարարությանը
«Թույլ տվեք չմեկնաբանել ընտանիքի անդամների ասածները»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անդրադառնալով ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի երեկվա հայտարարությանը, ասել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:
«Ավելի ճիշտ կլինի մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի ասածը: Երբ նա խոսում է 5-րդ շարասյան մասին, պետք է հասկանա՝ ի՞նչ է արել, որ այդ 5-րդ շարասյունը չձևավորվի: Ե՛վ 44-օրյա պատերազմի ժամանակ, և՛ հետո իրենք ոչինչ չեն արել, իրենց իրավապահ համակարգով մատը մատին չեն տվել՝ պատերազմի ժամանակ այդ փախուստը, անօրինականությունները կանգնեցնելու, իսկ պատերազմի ընթացքում էլ խրախուսել են բոլոր այն կառույցներին, ովքեր պետք է դրանով զբաղվեն: Սա նշանակում է, որ եթե կա 5-րդ շարասյուն, ապա կա նաև 6-րդը և դա Փաշինյանն է, որը խրախուսել է այդ ամբողջ ճանապարհը»,- հավելել է Օհանյանը:
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք։ Զինվորական, կամավոր, սպա։ Տավուշի Աճարկուտ գյուղում հայտարարել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ կառավարության նիստը, որի սկզբին վարչապտ Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների, Արց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ամենածանր բանակցություններն ավելի լավ են, քան՝ պատերազմը»․ Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը շարունակում է պատասխանել քաղաքացիների՝ իրեն ուղղված հարցերին: Հարցերից մեկը վ...
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...