ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ամենածանր բանակցություններն ավելի լավ են, քան՝ պատերազմը»․ Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը շարունակում է պատասխանել քաղաքացիների՝ իրեն ուղղված հարցերին: Հարցերից մեկը վերաբերում է նրան, թե «կկարողանա՞նք արդյոք բանակցություններով կարգավորել Արցախի հիմնախնդիրը, թե՞ պետք է անպայման պատերազմենք»:
Վարդանյանը պատասխանել է. «Ամենածանր, ամենադժվար բանակցություններն ավելի լավ են, քան՝ պատերազմը: Վստահ եմ՝ բանակցությունների միջոցով կարող ենք հասնել մեր նպատակին, բայց, միևնույն ժամանակ, նայելով պատմության էջերը, վստահ եմ՝ եթե ուժեղ չլինենք, պատրաստ չլինենք պատերազմի, ոգի ու կամք չցուցաբերենք, ոչ մի բանակցություն հաջողության չի հասնելու: Բանակցությունները, պայմանավորվածությունները կաշխատեն այն ժամանակ, երբ մյուս կողմը կիմանա, որ իրավունք չունի խախտելու պայմանավորվածությունները»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեյրան Օհանյանի արձագանքը՝ Աննա Հակոբյանի հայտարարությանը
«Թույլ տվեք չմեկնաբանել ընտանիքի անդամների ասածները»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անդրադառնալով ՀՀ վարչապետի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ կառավարության նիստը, որի սկզբին վարչապտ Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների, Արց...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...