Բլինքենը զանգահարել է Լավրովին. պատճառը հայտնի է
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին ապրիլի 2-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
Նախարարությունում նշել են, որ Լավրովի և Բլինքենի հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ բնույթի մի շարք արդիական հարցերի:
Նախարարությունից հայտնել են, որ Լավրովն ու Բլինքենը քննարկել են լրտեսության մեջ կասկածվող լրագրող Էվան Գերշկովիչի վերջին ձերբակալությունը: Այս քննարկման համատեքստում Լավրովը Բլինքենի ուշադրությունը հրավիրել է Ռուսաստանի իշխանությունների որոշումները հարգելու անհրաժեշտության վրա, որոնք ընդունվում են ՌԴ օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան:
Ընդգծվել է նաեւ Վաշինգտոնում եւ արեւմտյան ԶԼՄ-ներում պաշտոնատար անձանց կողմից աժիոտաժ հրահրելու անթույլատրելիությունը ՝ այդ գործին քաղաքական երանգ հաղորդելու մտադրությամբ։
Լավրովն իր հերթին նշել է, որ Գերշկովիչը ձերբակալվել է գաղտնի տեղեկություններ ստանալու փորձի ժամանակ ՝ լրագրողական կարգավիճակի քողի տակ՝ իրականացնելով պետական գաղտնիք կազմող տվյալների հավաքագրում: Ամերիկացի լրագրողի անօրինական գործունեության հաստատված փաստերի կապակցությամբ նրա հետագա ճակատագիրը կորոշի դատարանը, հետեւում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունից:
Հիշեցնենք՝ ամերիկացի լրագրողին ձերբակալել են Եկատերինբուրգում: Նա կասկածվում է լրտեսության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: Այս մասին...
ԱՀ ՆԳՆ-ն՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բաց լինելու վերաբերյալ խոսույթի մասին
Սոցիալական ցանցերում տարածվող այն խոսույթը, թե իբր այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանու...
Հրաչյա Սարգսյանը նոր պաշտոն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մա...
«ՌԴ-ից հնչող մտահոգությունները լսել ենք». ԱԺ փոխնախագահը՝ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի մասին
Հայաստանը լսել է Ռուսաստանի Դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կ...