Սիմոնյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ լեն Սիմոնյանը:
«Ես շնորհակալ եմ Ռուզվելտի, Տրումենի, Քլինթոնի և այլ պատմական դեմքերի հետ համեմատության համար, բայց եթե Լևոն Տեր-Պետրոսյանը տխրահռչակ իրադարձություններից, իրեն դավաճան անվանելուց հետո այսպես է հանգստացել կամ փարատվել` դա իր ընտրությունն է:
Ես դավաճան չեմ, երբեք չեմ եղել և չեմ լինելու, և այն օրը, երբ կրկին փողոցում հավաքված հայրենակիցներս իմ առաջնորդության կարիքը կունենան, ապա ես տանը չեմ նստի և կլինեմ նրանց կողքին, եւ «թքած», թե հետո ով ինչ կասի: Պատմաբան նախագահը պետք է լավ իմանա, թե որոնք են աններելի սխալները և ինչ գին են վճարում պատմության մեջ աններելի սխալներ գործած երկրի ղեկավարները:
Հ.Գ.
Առիթից օգտվելով՝ ես նույնպես տարածում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի սույն հոդվածը, ինչպես նաև նրան հրավիրում եմ առաջնային մանդատով օժտված միակ ատյան՝ ՀՀ Ազգային ժողով, պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների վերաբերյալ քննարկման համար»,-նշել է Սիմոնյանը:
Հիշեցնենք` հայտնել էնք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել էր Կասկադում տեղի ունեցած միջադեպին:
Նմանատիպ հոդվածներ
Հրաչյա Սարգսյանը նոր պաշտոն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին»...
ԱՀ ՆԳՆ-ն՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բաց լինելու վերաբերյալ խոսույթի մասին
Սոցիալական ցանցերում տարածվող այն խոսույթը, թե իբր այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանու...
«ՌԴ-ից հնչող մտահոգությունները լսել ենք». ԱԺ փոխնախագահը՝ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի մասին
Հայաստանը լսել է Ռուսաստանի Դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կ...
Ինչպես է ստացվել, որ ադրբեջանցիները տեղակայվել են Սյունիքի Տեղ գյուղում. Աբրահամյանը մանրամասնում է
Սյունիքում ստեղծված լարված իրադրությունն ու ադրբեջանցիների ակտիվությունը Տեղ գյուղի ուղղությամբ պայմանավորված է Հայաստան...