Ժամանակավորապես փակ կլինի Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոց տանող ճանապարհահատվածը
Սանիտարական մաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ ապրիլի 2-ին՝ առավոտյան 07:00-ից 15:00-ն փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոց (դեպի Էրեբունի վարչական շրջան) տանող ճանապարհահատվածը: Տեղեկատվությունը փոխանցում է Երևանի քաղաքապետարանը:
Աշխատանքներն իրականացվելու են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների ուժերով և տեխնիկական միջոցների գործադրմամբ: Զուգահեռաբար՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ մասնագետները մաքրելու են հեղեղատար համակարգերը:
Երթևեկությունը նշված հատվածում վերականգնելուց առաջ փողոցը կմաքրվի ջրցան մեքենաներով:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Նմանատիպ հոդվածներ
«5 կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել». ԱԱԾ
Համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը...
Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է
Վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը: Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: ...
Երևանի քաղաքապետարանը սակուրայի մեկ տնկին ձեռք է բերել 65-72 հազար դրամով․ «Հետք»
Մարտի 23-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտարարեց «ծերացած, ֆունկցիոնա...
«Այդպիսի ծառերը նաև վտանգ են ներկայացնում». քաղաքապետարանը՝ Կասկադում ծառերի հատման մասին
Կասկադում ծառերը հատվում են ոլորտի նեղ մասնագետների հետ համագործակցությամբ և մասնագիտական գնահատականի արդյունքում: Հատվա...