«Այդպիսի ծառերը նաև վտանգ են ներկայացնում». քաղաքապետարանը՝ Կասկադում ծառերի հատման մասին
Կասկադում ծառերը հատվում են ոլորտի նեղ մասնագետների հետ համագործակցությամբ և մասնագիտական գնահատականի արդյունքում: Հատված ծառերը անմիջապես կփոխարինվեն նոր՝ Երևանի բնակլիմայական պայմաններին հարմարեցված ծառերով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ օրեր առաջ քաղաքապետարանում տեղի է ունեցել մասնագիտական խորհրդատվություն, ոլորտի տարբեր շահագրգիռ մարմինների և նեղ մասնագետների մասնակցությամբ:
«Քանի որ Երևանում կան տասնամյակներ առաջ տնկված ու մասնագիտորեն հիմնավորված ոչ կենսունակ ծառեր, խնդիր է դրված, որպեսզի քաղաքապետարանը փոխարինի, թարմացնի նոր, ավելի կենսունակ և Երևանի բնակլիմայական պայմաններին հարմարեցված ծառերով: Եվ դա արվում է ոլորտի նեղ մասնագետների հետ համագործակցությամբ, տեղեկացմամբ և մասնագիտական գնահատականի արդյունքում»,- նշեցին քաղաքապետարանից:
Այժմ քաղաքում կան մի շարք ծառեր, որոնց արմատային համակարգը գնում է չորացման:
«Եվ, ելնելով այդ անհրաժեշտությունից, քաղաքում մեկնարկել է նշված ծառերի փոխարինման պրոցես։ Այդպիսի ծառերը նաև վտանգ են ներկայացնում, քանի որ ուժեղ քամու կարող են շրջվել և մարդկանց կյանքի համար վտանգ ներկայացնել: Հատված ծառերը արմատախիլ կարվեն և անմիջապես կփոխարինվեն նոր ծառերով»:
Քաղաքապետարանից ընդգծեցին, որ նաև ուսումնասիրվել են, թե որ ծառատեսակներն են, որ Երևանի պայմաններում ավելի կենսունակ և դիմացկուն կլինեն ու երկար տարիներ կծառայեն:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի քաղաքապետարանը սակուրայի մեկ տնկին ձեռք է բերել 65-72 հազար դրամով․ «Հետք»
Մարտի 23-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտարարեց «ծերացած, ֆունկցիոնա...
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարա...
«5 կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել». ԱԱԾ
Համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը...
Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է
Վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը: Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: Ապրի...