«5 կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել». ԱԱԾ
Համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԱԾ-ն:
2022թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով եւ իր հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից:
Համաձայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախօրեին ձեռբերված պայմանավորվածությունների երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում:
Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացրել ինժեներական աշխատանքներ:
Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը:
Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ:
Խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել, որովհետեւ դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա: Իսկ սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին՝ համաձայն վերը հիշատակված պայմանավորվածության:
Նմանատիպ հոդվածներ
Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է
Վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը: Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: Ապրի...
Երևանի քաղաքապետարանը սակուրայի մեկ տնկին ձեռք է բերել 65-72 հազար դրամով․ «Հետք»
Մարտի 23-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտարարեց «ծերացած, ֆունկցիոնա...
«Այդպիսի ծառերը նաև վտանգ են ներկայացնում». քաղաքապետարանը՝ Կասկադում ծառերի հատման մասին
Կասկադում ծառերը հատվում են ոլորտի նեղ մասնագետների հետ համագործակցությամբ և մասնագիտական գնահատականի արդյունքում: Հատվա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայ-թուրքական սահմանին հայոց նոր եռագույն է տեղադրվել
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանին՝ Խարկով գյուղում, հայոց նոր եռագույն է տեղադրվել...