Արևմուտքը ուկրաինական հակամարտության անմիջական մասնակից է․ Լավրով
Արևմտյան երկրներն ուկրաինական հակամարտության անմիջական մասնակիցներ են, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ուկրաինայի ղեկավարներն իրենք են ասում, որ եթե չշարունակվի Ուկրաինային ավելի ու ավելի շատ հարձակողական զենքի մատակարարումը, իրենք կպարտվեն։ Այս խոստովանությունը միայն մեկ բան է նշանակում. Արևմուտքն անմիջականորեն այս հակամարտության մասնակիցն է»,- ասել է նա կուբայական Prensa-Latina հրատարակությանը տված հարցազրույցում։
Դիվանագետի խոսքով, եթե չլինեին արևմտյան երկրները, Ուկրաինայում հակամարտությունը վաղուց ավարտված կլիներ, և այդ ժամանակ կվերացվեին 2014 թվականի հեղաշրջման սկզբից ռուսալեզու բնակչության գլխին «կախված» սպառնալիքները։ Լավրովի խոսքով՝ Կիևի ռեժիմը Արևմուտքն օգտագործել է ոչ միայն ռուսական ամեն ինչը ոչնչացնելու, այլև Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության անվտանգությանն ուղղակի սպառնալիքներ ստեղծելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ ԶԼՄ
Այսօր՝ մարտի 30-ին հայկական զինուժը տեղակայվել է նոր դիրքերում և ինժեներական աշխատանքներ է սկսել ադրբեջանական դիրքերին զ...
Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային․ ՀՀ-ն միացել է վերապահումով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:...
Սասուն Խաչատրյանը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրգործը կասեցվել է․ ԶԼՄ
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրո...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...