Ֆրանսիայի իշխանությունները ներխուժել են խոշոր բանկեր՝ կապված հարկային սկանդալի հետ
Ֆրանսիայի դատախազները երեքշաբթի ներխուժել են հինգ խոշոր բանկերի գրասենյակներ՝ կապված հարկային խարդախության կասկածների հետ, հայտնում է MarketWatch-ը:
Դատախազությունը հաստատել է ավելի վաղ Le Monde-ի հրապարակման մեջ հայտնված տեղեկությունը HSBC Holdings-ի, Natixis-ի, Societe Generale-ի, BNP Paribas-ի և Exane-ի (BNP-ի դուստր ձեռնարկություն) գրասենյակներում խուզարկությունների մասին:
Ստուգումներին մասնակցել են Գերմանիայի դատախազության ներկայացուցիչները։ Անցյալ ամիս գերմանացի իրավապահները ներխուժել են HSBC-ի մեկ տասնյակից ավելի աշխատակիցների տներ՝ նմանատիպ հետաքննության շրջանակներում:
Իշխանությունները բանկերին կասկածում են խարդախ սխեմային մասնակցելու մեջ, որում բաժնետոմսերի սեփականատերերը շահաբաժինների վճարման ամսաթվին դրանք փոխանցել են այլ անձանց, ովքեր շահաբաժինների հարկի ավելի մեծ փոխհատուցման իրավունք ունեն: Այնուհետեւ բաժնետոմսերը վերադարձվել են, իսկ ստացված եկամուտը բաժանվել է սխեմայի մասնակիցների միջեւ։
SocGen-ի բաժնետոմսերը երեքշաբթի սակարկությունների ժամանակ էժանացել են 2,6%-ով, BNP-ինը՝ 1,5%-ով, HSBC-ինը՝ 0,8%-ով։
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել
Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր բարեկամական կապերն ու երկու երկրների ժողովուրդների գործընկերային...
«Ալեքս տեքստիլը» ավելի քան 2 մլն 946 հազար դոլարի հարկային եկամուտ է թաքցրել․ ՔԿ
«Ալեքս տեքստիլը» շուրջ 3 միլիոն դոլարի հարկային եկամուտ է թաքցրել։ Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից։ ...
Wildberries-ը վաճառքից հանում է ցածր վարկանիշ ունեցող ապրանքները
Marketplace Wildberries-ը սկսել է օնլայն հարթակից հեռացնել այն ապրանքները, որոնց վարկանիշը, հիմնվելով հաճախորդների կարծի...
Ընդունվել է Արցախի տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերելու չորրորդ ծրագիրը. պետնախարար
Արցախի Հանրապետության շրջափակման տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով այսօր ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակ...