Պուտինը խաղաղության ծրագրեր չունի, պետք է պատրաստվենք ձգձգվող հակամարտության. Ստոլտենբերգ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայում Ուկրաինայում խաղաղության հաստատման ծրագրեր չունի, ուստի Արևմուտքը պետք է պատրաստվի ձգձգվող հակամարտությանը և դեռ երկար ժամանակ պետք է պատրաստ լինի Կիևին մահաբեր օգնություն տրամադրելուն, նախազգուշացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Guardian-ին տված հարցազրույցում:
«Նախագահ Պուտինը չի ծրագրում խաղաղություն, նա ծրագրում է ավելի շատ պատերազմ», - շարունակել է Ենս Ստոլտենբերգը՝ հավելելով, որ Ռուսաստանը մեծացնում է ռազմարդյունաբերական արտադրությունը և «դիմում է ավտորիտար ռեժիմներին, ինչպիսիք են Իրանը կամ Հյուսիսային Կորեան, և մյուսները՝ փորձելով ավելի շատ զենք ձեռք բերել»:
Արդյունքում, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և արևմտյան այլ երկրներ պետք է պատրաստ լինեին երկար ժամանակ աջակցել Ուկրաինային զենքով, զինամթերքով և պահեստամասերով:
«Անհրաժեշտությունը կշարունակի պահպանվել, քանի որ սա մաշեցնող պատերազմ է. խոսքը արդյունաբերական կարողությունների մասին է՝ աջակցությունը պահպանելու համար»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը:
Ներկայում մարտերն այնքան ինտենսիվ են, որ Ուկրաինան օրական օգտագործում է 4000-ից 7000 հրետանային արկ Ռուսաստանի օգտագործած 20 000-ի դիմաց, ինչը գերազանցում էր արևմտյան երկրների արտադրությանը, ասել է Ստոլտենբերգը:
«Զինամթերքի ծախսերի ներկայիս տեմպերն ավելի բարձր են, քան արտադրության ներկայիս մակարդակը»,- մանրամասնել է Ստոլտենբերգը:
Նմանատիպ հոդվածներ
«Մենք դա Հայաստանին չենք պարտադրում». Բլինկենը` խաղաղության պայմանագրի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղ պայմանավորվածություննե...
Լաչինի միջանցքը բացելու դատարանի որոշումն անտեսելու համար Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության մի...
Միրզոյանի պատասխանը` ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների մասին հարցին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա։ Այսպես...
Հիմա Արցախն ու Ադրբեջանը փորձում են խոսակցության ինչ-որ եզրեր գտնել. Սիմոնյան
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանը Արցախի դերը՝ որպես բանակցող, որպես Արցախի կարգավորմ...