«Հրավառություն տեսնելիս պետք է հասկանանք, որ Հայաստանի Հանրապետությունում տոն օր է». Գաբրիելյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը առաջարկում է կանոնակարգել հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումն ու առևտրի իրականացման ոլորտը։ Ազգային ժողովում ներկայացնելով ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը՝ Սիսակ Գաբրիելյանը նշեց.
«Այսինքն՝ եթե հրավառություն կլինի Հայաստանի Հանրապետությունում, ապա դա կամ համայնքային, կամ պետական նշանակության տոն օրերին է։ Իհարկե, իդեալական կլինի, որ այս օրենքի ընդունումից հետո հենց այդպես էլ լինի, որովհետև, ցավոք, ոչ միայն Հայաստանում, այլև բոլոր երկրներում էլ արգելված որոշակի արտադրատեսակների ներքին ապօրինի շրջանառություն լինում է, բայց, կարծում եմ, որ այս օրենքի ընդունումը կհանգեցնի նրան, որ մենք փաստացի կունենանք 90 և ավել տոկոս նվազում։ Եվ երբ հրավառություն կտեսնենք, պետք է հասկանանք, որ Հայաստանի Հանրապետությունում տոն օր է կամ էլ մեծ միջոցառում է կազմակերպվել պետության կամ համայնքի մասնակցությամբ»,- ասաց Գաբրիելյանը։
Ինչ վերաբերվում է 1-ին և 2-րդ դասի հրագործական արտադրատեսակներին(օրինակ՝ բենգալյան կրակ)՝ պատգամավորը նշեց, որ դրանց ներմուծումը և վաճառքը կշարունակվի և որևէ սահմանափակում նախատեսված չէ։
«Միայն որոշակի պահանջներ կներդրվեն դրանց պահեստավորման և տեղափոխման հարցում»,- եզրափակեց Գաբրիելյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն` հայ զինծառայողի ադրբեջանական կողմում հայտնվելու մասին
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնո...
ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչը` հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, անդրադառնալո...
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալի Բաղերին երկօրյա այցով ժամանելու է Հայաստան։ Նա այդ մասին հայտ...
«Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ». Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրել է. «Իրավական և քաղաքական իր ողջ...