Ղազախստանն առաջին անգամ իր նավթն ուղարկել է Ադրբեջանով՝ շրջանցելով Ռուսաստանը
Ղազախստանն իրականացրել է իր նավթի առաջին փորձնական առաքումը Կասպից ծովով՝ շրջանցելով Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով։ Այս մասին, հղում անելով «Ադրբեջանական Կասպյան նավագնացության ընկերության» (ASCO) կայքին, հայտնում է «Forbes»-ը։
Փորձնական բեռնափոխադրումը` ցույց է տվել երկաթուղային տրանսպորտով նավթի արտահանման ուղիների դիվերսիֆիկացման հնարավորությունը դեպի Անդրկասպյան ճանապարհ։
Այժմ ղազախական նավթի արտահանման հիմնական ուղին անցնում է Ռուսաստանի տարածքով՝ Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի խողովակաշարային համակարգով դեպի Նովոռոսիյսկ, որտեղից վառելիքը ծովով ուղարկվում է իր ուղղություններով:
2022 թվականի հուլիսին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է նավթի մատակարարման նոր ուղիներ ստեղծել՝ շրջանցելով Ռուսաստանը, այդ թվում՝ ծովով։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ում մոտ 200 բանկ կարող է ունենալ Silicon Valley Bank-ի ճակատագիրը․ WSJ
Silicon Valley Bank-ը սնանկացավ այն բանից հետո, երբ աճող տոկոսադրույքները ֆոնին նրա ակտիվների արժեքն ընկավ, և հաճախորդնե...
«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանին՝ Ռուսաստանին կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով
«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ ապրիլի 5-ից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը դադարե...
Շվեյցարիան փորձում է փրկել երկրի համար երկրորդ խոշոր բանկը, որը սնանկացման եզրին է
Շվեյցարական իշխանությունները քայլեր են ձեռնարկում երկրի մեծությամբ երկրորդ՝ Credit Suisse բանկը սնանկացումից փրկել...
Գլոբալ բանկերից մեկն առաջին անգամ պատրաստվում է ՀՀ դրամով պետական պարտատոմսեր ձեռք բերել
Գլոբալ բանկերից մեկն առաջին անգամ պատրաստվում է ՀՀ դրամով պետական պարտատոմսեր ձեռք բերել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայ...