Տնտեսություն

Շվեյցարիան փորձում է փրկել երկրի համար երկրորդ խոշոր բանկը, որը սնանկացման եզրին է

Շվեյցարիան փորձում է փրկել երկրի համար երկրորդ խոշոր բանկը, որը սնանկացման եզրին է
 Շվեյցարական իշխանությունները քայլեր են ձեռնարկում երկրի մեծությամբ երկրորդ՝ Credit Suisse բանկը սնանկացումից փրկելու ուղղությամբ։ Շվեյցարական դաշնային կառավարության որոշման համաձայն, 1856…

 Շվեյցարական իշխանությունները քայլեր են ձեռնարկում երկրի մեծությամբ երկրորդ՝ Credit Suisse բանկը սնանկացումից փրկելու ուղղությամբ։

 

Շվեյցարական դաշնային կառավարության որոշման համաձայն, 1856 թվականին ստեղծված Credit Suisse-ը գնելու է երկրի ամենախոշոր ֆինանսական հաստատությունը՝ UBS բանկը։ Այդ նպատակով Շվեյցարիայի կենտրոնական բանկը UBS-ին շուրջ 100 միլիարդ ֆրանկի (108 միլիարդ ամերիկյան դոլար) օգնություն կտրամադրի։

 

Credit Suisse-ում առկա ճգնաժամի մասին տեղեկությունները շրջանառվում էին վերջին մի քանի ամիսների ընթացքում։

Փետրվարին բանկը հայտարարեց խոշոր ֆինանսական կորուստների մասին։

Իրավիճակն էլ ավելի վատթարացավ ամերիկյան Silicon Valley և Signature բանկերի սնանկացումից հետո։

 

Շվեյցարական RTS հեռուստաալիքի հաղորդմամբ՝ շվեյցարական «Credit Suisse» բանկի բաժնետոմսերը երկուշաբթի օրը Ցյուրիխի բորսայում սակարկությունների բացման ժամանակ էժանացել են 63,7%-ով, իսկ UBS բանկի բաժնետոմսերը նվազել են 8,77%-ով:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250