ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի մարզիչը իրենց ըմբիշի թեվից բռնեց բերեց մեզ մոտ. հավաքականի գլխավոր մարզիչը պատմում է
Մինչև 23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր դարձած Կարապետ Մանվելյանի ու ադրբեջանցի ըմբիշի միջև տեղի ունեցած միջադեպը շարունակվում է քննարկվել համացանցում։
Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Մանվելյանի հետ մենամարտող ադրբեջանցի ըմբշամարտիկ Ռահիմ Հասանովը որակազրկվել է։ Բանն այն է, որ հաղթանակից հետո Մանվելյանը մոտեցել է Հասանովին` ձեռքը սեղմելու, սակայն վերջինս հարվածել է հայ ըմբիշին։
«Հենց սկզբից երեւում էր, որ այդ մարզիկը թույլ էր Կարապետից։ Թեպետ մենք էլ սկզբում չէինք պատկերացնում, որ Կարապետը կարող է այդպիսի մաքուր հաղթանակ գրանցել։ Կարապետը ձեռքը մեկնեց, նա փոխարենը հարված հասցրեց։ Գուցե ադրբեջանցին շատ վիրավորված էր։ Նա դրսում մոտեցել է ու Կարապետի ձեռքը սեղմել։ Մարզիչներն էլ մոտեցան ու մեզնից ներողություն խնդրեցին, իսկ ես ասացի, որ սպորտը չխառնեն քաղաքականության հետ»,- հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է դարպասապահը 101 մետրից գրավում դարպասը
Չիլիի առաջնության «Կոլո-Կոլոյի» հետ խաղի 77-րդ րոպեին, երբ Ռեկենայի թիմն արդեն առջևում էր 2-0 հաշվով, դարպասապահը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հանգիստ տեղդ կանգնի, տղա ջան, կրել ես». Իբոյանը ադրբեջանցուն հաղթելուց հետո հաղթեց նաև թուրքին
«Հանգիստ տեղդ կանգնի, տղա ջան, կրել ես»: Կնյազ Իբոյանը այնքան շատ էր ուզում հաղթել թուրք մրցակցին, որ անգամ հաղթական միա...
Հաղթանակից հետո ձեռք է մեկնել, իսկ ադրբեջանցին հարվածել է. Մանվելյանը պատմել է միջադեպի մասին
Կատարել եմ 4 գոտեմարտ, որոնցից երեքում հաղթել եմ, միայն եզրափակչում պարտվեցի ռումինացի ըմբիշին։ Սկզբնական գոտեմարտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդար մարտում պարտված թուրքը հրաժարվեց սեղմել հաղթանակած հայի ձեռքը. Աբովյան
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Հերթական նեղացած, արդար մարտում պարտված թուրքը հրաժարվեց սեղմել հաղթանակած...