Մակրոնի վարկանիշը նվազել է. ի՞նչ են վկայում սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը նվազել է՝ հասնելով 28%-ի՝ կենսաթոշակային բարեփոխումների նկատմամբ ժողովրդական դժգոհության պատճառով, ինչի հետևանքով երկրում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում։ Այս մասին են վկայում IFOP սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքները, որոնք կիրակի օրը հրապարակվել են Le Journal du dimanche թերթի տպագիր տարբերակում։
Սոցիոլոգիական ծառայության ներկայացուցիչ Ֆրեդերիկ Դաբին կարծում է, որ պետության ղեկավարը «վճարում է հասարակության մեջ չընդունված կենսաթոշակային բարեփոխումների համար»։
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի ժողովրդականության վարկանիշը նույնպես ընկել է մինչև 29%, ինչը ամենացածրն էր կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր։
Հարցումն անցկացվել է մարտի 9-ից մարտի 16-ը, որին մասնակցել է 18 տարեկան և բարձր տարիքի գրեթե 2000 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
«Ինչպես հիմա տեսնում ենք, մեզ ուղղակի խաբում էին». Պուտինը՝ Ուկրաինայում կատարվողի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» ալիքով «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը փաստա...
«Կոչ ենք անում Հայաստանին զերծ մնալ ագրեսիվ քայլերից և ռևանշիստական քաղաքականությունից». Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը: Ագրեսոր երկրից մասնավորապես նշում են. «Մենք խստորեն...
ԱՄՆ-ի ագրեսիվ գործելաոճը հետևանքներ կունենա. Զախարովա
ԱՄՆ իշխանությունները պետք է հասկանան, որ Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ գործելաոճը հետևանքներ կունենա՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ...
Բայդենն արդարացված է համարում Պուտինին ձերբակալելու օրդեր տալու մասին Հաագայի որոշումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ արդարացված է համարում Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումը Ռուսաստանի նա...