«Կոչ ենք անում Հայաստանին զերծ մնալ ագրեսիվ քայլերից և ռևանշիստական քաղաքականությունից». Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը: Ագրեսոր երկրից մասնավորապես նշում են.
«Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Հայաստանի ԱԳՆ-ի մարտի 18-ի հայտարարությունը, որը վկայում է Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ անհիմն տարածքային պահանջների շարունակականության մասին, որը հարված է հասցնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և կոպիտ միջամտություն է նրա ներքին գործերին:
Մենք կոչ ենք անում Հայաստանին, որը չի կարող հաշտվել Հայաստանի էթնիկ զտումների քաղաքականության զոհ դարձած նախկին հարկադիր վերաբնակների հայրենի հողեր վերադարձի հետ, գիտակցել տարածաշրջանում 44-օրյա Հայրենական պատերազմի իրողությունները և զերծ մնալ ագրեսիվ քայլերից և ռևանշիստական քաղաքականությունից»,-հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Ալիևի կեղծ հայտարարությունների, մասնավորապես նշելով.
«Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
«Ինչպես հիմա տեսնում ենք, մեզ ուղղակի խաբում էին». Պուտինը՝ Ուկրաինայում կատարվողի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» ալիքով «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը փաստա...
Մակրոնի վարկանիշը նվազել է. ի՞նչ են վկայում սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը նվազել է՝ հասնելով 28%-ի՝ կենսաթոշակային բարեփոխումների նկատմամբ ժողովրդակա...
ԱՄՆ-ի ագրեսիվ գործելաոճը հետևանքներ կունենա. Զախարովա
ԱՄՆ իշխանությունները պետք է հասկանան, որ Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ գործելաոճը հետևանքներ կունենա՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ...
Բայդենն արդարացված է համարում Պուտինին ձերբակալելու օրդեր տալու մասին Հաագայի որոշումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ արդարացված է համարում Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումը Ռուսաստանի նա...