ԱՄՆ-ի ագրեսիվ գործելաոճը հետևանքներ կունենա. Զախարովա
ԱՄՆ իշխանությունները պետք է հասկանան, որ Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ գործելաոճը հետևանքներ կունենա՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Վաշինգտոնը պետք է մտածի իր ավելի ու ավելի ագրեսիվ գործողությունների հետևանքների մասին, որոնք հղի են Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական առճակատմամբ և ԱՄՆ-ի համար վիետնամական և աֆղանական ուղղություններում նվաստացուցիչ ձախողման կրկնությամբ»,- ընդգծել է դիվանագետը:
Այս կերպ Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի ելույթը Կիևին զինելու հարցով: Պենտագոնի ղեկավարը հայտարարել էր, որ Ուկրաինային կփոխանցվի գերմանական արտադրության ավելի քան 150 Leopard տանկ, որոնք պարտավորվել է մատակարարել ընդհանուր առմամբ 9 արևմտյան երկիր: Նա հավելել է, որ բացի դրանից՝ շարունակում է աճել այն պետությունների թիվը, որոնք Կիևին ՀՕՊ միջոցներ են տրամադրում։
Նմանատիպ հոդվածներ
Բայդենն արդարացված է համարում Պուտինին ձերբակալելու օրդեր տալու մասին Հաագայի որոշումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ արդարացված է համարում Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումը Ռուսաստանի նա...
«Ինչպես հիմա տեսնում ենք, մեզ ուղղակի խաբում էին». Պուտինը՝ Ուկրաինայում կատարվողի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» ալիքով «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը փաստա...
«Կոչ ենք անում Հայաստանին զերծ մնալ ագրեսիվ քայլերից և ռևանշիստական քաղաքականությունից». Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը: Ագրեսոր երկրից մասնավորապես նշում են. «Մենք խստորեն...
Մակրոնի վարկանիշը նվազել է. ի՞նչ են վկայում սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը նվազել է՝ հասնելով 28%-ի՝ կենսաթոշակային բարեփոխումների նկատմամբ ժողովրդակա...