Արթուր Դավթյանն Արցախում է․ նա կնշանակվի՞ ԱՀ գլխավոր դատախազ․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Արցախի գլխավոր դատախազի պաշտոնը թափուր մնալուց հետո տեւական ժամանակ է՝ տարբեր թեկնածուների անուններ են շրջանառվում, այդ թվում՝ խոսվում էր, որ գլխավոր դատախազի պաշտոնում հնարավոր է նշանակվի Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Երեկ տեղեկացանք, որ Դավթյանը մի քանի օր է՝ Արցախում է, սակայն ԱՀ նախագահականից կտրականապես հերքեցին Դավթյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելու մասին լուրերը։
Ավելի վաղ գրել էինք, որ հնարավոր է նախկին գլխավոր դատախազ, ներկայում պետնախարար Գուրգեն Ներսիսյանի տեղակալներից մեկին նախագահն առաջադրի դատախազի պաշտոնում։ Չի բացառվում՝ Կարեն Գաբրիելյանին, ով դատախազության հնաբնակներից է, սակայն պատերազմից հետո՝ 2021-ի մարտի 15-ին է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ։ Առաջիկա օրերին նախագահը խորհրդարանին պետք է ներկայացնի թեկնածուին»։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը ժամանել է Թուրքիա. հայտնի է` ինչ է քննարկել Էրդողանի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցով ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունն...
Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ քննարկել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը։&nb...
Կայուն կարգավորման համար անհրաժեշտ է ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխավորումը․ ԵԽ զեկույց
Եվրախորհրդարանը հրապարակել է ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանա...
Արցախի խորհրդարանն ընդունել է Սահմանադրության փոփոխության նախագիծը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում առաջին ընթերցմամբ ներկայացված Արցախի Հանրապետության...