Ալիևը ժամանել է Թուրքիա. հայտնի է` ինչ է քննարկել Էրդողանի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցով ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովին։
Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։
«Անկարայում հանդիպման ընթացքում Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծիքներ են փոխանակել Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցային գործընթացի մասին»,- նշվել է հաղորդագրությունում։
Հանդիպման ժամանակ Էրդողանն ընդգծել է, որ հենց Թուրքիայում Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) պետությունների ղեկավարների գագաթաժողով անցկացնելու նախաձեռնությունը պատկանում է Ադրբեջանի նախագահին, եւ երախտագիտություն է հայտնել այդ նախաձեռնության համար։
Նմանատիպ հոդվածներ
Կայուն կարգավորման համար անհրաժեշտ է ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխավորումը․ ԵԽ զեկույց
Եվրախորհրդարանը հրապարակել է ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանա...
Արցախի խորհրդարանն ընդունել է Սահմանադրության փոփոխության նախագիծը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում առաջին ընթերցմամբ ներկայացված Արցախի Հանրապետության Սահմա...
Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ քննարկել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը։ Վա...
Ահա թե ինչ է քննարկվել ԼՂ հարցով բանակցություններում. Բաբայանը մանրամասնում է
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Լեռնային Ղարաբաղի ժո...