«Բաքուն ԼՂ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում». Փաշինյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի պետական և մերձպետական քարոզչությունը տևական ժամանակ ԼՂ–ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում և լարվածության միտումները տեսանելի են նաև գետնի վրա։ Մեր գնահատականը շարունակում է նույնը մնալ` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ սա առկա է նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ, որտեղ հստակ արձանագրվում է, որ Լաչինի միջանցքի փակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կարող է բերել անդառնալի հումանիտար հետևանքների։
Նա կարևոր և անհետաձգելի է համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման, միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։
Ըստ վարչապետի` խոսքը ՄԱԿ–ի շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը ժամանել է Թուրքիա. հայտնի է` ինչ է քննարկել Էրդողանի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցով ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունն...
Կայուն կարգավորման համար անհրաժեշտ է ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխավորումը․ ԵԽ զեկույց
Եվրախորհրդարանը հրապարակել է ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանա...
Արցախի խորհրդարանն ընդունել է Սահմանադրության փոփոխության նախագիծը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում առաջին ընթերցմամբ ներկայացված Արցախի Հանրապետության...
Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ քննարկել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը։&nb...