Այլ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը Մի-171А2 ուղղաթիռով թեստային «թռիչք» է կատարել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մի-171А2 ուղղաթիռի վարժասարքով թռիչք է կատարել Ուլան Ուդեի ավիագործարանում։ Թեստային «թռիչքի» կադրերը ցույց է տվել Ruptly-ն: Կադրերում երևում է, թե ինչպես է…

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մի-171А2 ուղղաթիռի վարժասարքով թռիչք է կատարել Ուլան Ուդեի ավիագործարանում։ Թեստային «թռիչքի» կադրերը ցույց է տվել Ruptly-ն:

 

Կադրերում երևում է, թե ինչպես է Ռուսաստանի առաջնորդը նստում ղեկին, ականջակալներ դնում և օդ «բարձրացնում» սարքը, որը նմանակում է ուղղաթիռի թռիչքին՝ օրվա տարբեր ժամերին:

 

ՌԴ նախագահի այցը Ուլան Ուդեի ավիացիոն գործարան կայացել է երեկ։ Այնտեղ Պուտինը ծանոթացել է ուղղաթիռային տեխնիկայի նորագույն մշակումներին, գնահատել արտադրության գործընթացը և շփվել աշխատողների հետ:

 

Ինչպես հայտնի է, Մի-171А2 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռը ծանր դասի նորագույն բազմաֆունկցիոնալ մոդել է, դրա մշակման ընթացքում դիզայներները հիմք են ընդունել Մի-8/17 ուղղաթիռը՝ աշխարհի ամենաշատ շահագործվող թռչող սարքերից մեկը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250