ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Որդերից անձրև» է տեղացել․ Չինաստան
Պեկինում «որդերից անձրև» է տեղացել։ Չինաստանի իշխանությունները տեղի բնակիչներին խորհուրդ են տվել իրենց հետ տանել հովանոցներ, երբ դուրս գան իրենց տներից։ Այս մասին հայտնում է Greek Reporter-ը։
Սոցցանցերում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են կայանված մեքենաները ծածկված որդերով: Այս կադրերը մեծ աղմուկ են բարձրացրել հմացանցում։
Մարդիկ կատարվածի վերաբերյալ տարբեր տեսություններ են առաջ քաշում։ Mother Nature Network գիտական ամսագիրը ենթադրում է, որ որդերին կարող էր քամին բերել վերջին փոթորկի ժամանակ։
Ոմանք այս միջադեպը մեկնաբանել են որպես աշխարհի մոտալուտ վերջի նշան։ Մեկ այլ վարկած էլ այն է, որ տեսանյութում ցուցադրված «որդերն» իրականում բարդիների ծաղիկներ են, որոնք տարածված են Չինաստանում և հաճախ լցված սերմերով։ Ընկնելիս նրանք կարող են նմանվել որդերի։
Նմանատիպ հոդվածներ
Ահաբեկիչներ, պատանդներ, թե՞ սակարկության առարկա. BBC-ի հոդվածը՝ հայ ռազմագերիների մասին
Բաքվում անազատության մեջ են մնում տասնյակ հայ ռազմագերիներ՝ պատերազմի և Լեռնային Ղարաբաղում երկու երկրների միջև վերջին բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի շարք ապրանքներ ձևակերպվել են որպես ՌԴ-ից ներմուծումներ, սակայն մակնշումները թուրքերեն են եղել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է, որ Վրաստանից Հայաստան կեղծ փաստաթղթերով բեռներ են ներմուծվել, որոնք ԵԱՏՄ ան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԻՆ-ը կեղծ տեղեկություն է անվանել Մոսկվայում ավիահարվածից հետո ահազանգի մասին լուրերը․ ՌԴ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը կեղծ տեղեկություն է անվանել Մոսկվայում ավիահարվածից հետո ահազանգի մասին լուրերը։&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը Մի-171А2 ուղղաթիռով թեստային «թռիչք» է կատարել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մի-171А2 ուղղաթիռի վարժասարքով թռիչք է կատարել Ուլան Ուդեի ավիագործարանում։ Թեստային «թռիչքի...