Մեր որոշ հարևան երկրներ Իսրայելին հենարան են տվել․ եթե մեզ վրա քար նետեն, մենք կպատասխանենք․ ԻՀՊԿ կոնտրադմիրալ
Իրանի զինված ուժերը վճռական կերպով կարձագանքի ցանկացած հարձակման, երկուշաբթի հեռուստատեսային հաղորդման ժամանակ ասել է կոնտրադմիրալ Ալիռեզա Թանգսիրին։ Այս մասին գրում է Mehr-ը։
«Այսօր որոշ հարևան երկրներ մանկասպան Սիոնիստական ռեժիմին (Խմբ․՝ Իսրայել) հենարան են տվել տարածաշրջանում: Սակայն նրանք պետք է իմանան, որ եթե մեզ վրա քար նետեն, մենք կպատասխանենք։ Եթե մեր նավերը բախվեն խնդրի, իրանական քաջությունը դա անպատասխան չի թողնի»,- հայտարարել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարը։
Նշվում է, որ Իրանի ռազմածովային ուժերը վերջին տարիներին մեծ հաջողություններ են գրանցել իրենց սարքավորումների արտադրության և միջազգային ջրերում և բաց ծովերում իրենց ներկայությունն ընդլայնելու գործում:
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Փարվանյանն ազատվել է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Տիգրան Փարվանյանն ազատվել է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից։...
Ադրբեջանցիները կրակ են բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Մարտի 13-ին՝ ժամը 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին...
Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր. Արցախի ՊԲ
Մարտի 10֊ին ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղ...
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել իրենց մոտեցած ռուս զինծառայողների վրա. կան տուժածներ. ոչ պաշտոնական
Ցանցի հայկական տիրույթում տեղեկություններ են տարածվում, ըստ որոնց՝ գերեվարված հայ զինծառայողի վերադարձի շուրջ ադրբեջանակ...