Ադրբեջանական զինուժը կրակ է բացել իրենց մոտեցած ռուս զինծառայողների վրա. կան տուժածներ. ոչ պաշտոնական
Ցանցի հայկական տիրույթում տեղեկություններ են տարածվում, ըստ որոնց՝ գերեվարված հայ զինծառայողի վերադարձի շուրջ ադրբեջանական կողմի հետ պայմանավորված երկու ռուս զինծառայողները հայտնվել են ադրբեջանական զինուժի կրակի տակ, երբ մոտենալիս են եղել նրանց՝ զինծառայողին վերցնելու համար։
«Մեր աղբյուրները հաստատում են, որ այսօր Սյունիքում երկու ռուս զինծառայողներ ադրբեջանական զինուժի գնդակոծության են ենթարկվել և ծանր վիրավորվել։ Նրանք ողջ են և այժմ վիրահատվում են»,- նշում է Bagramyan26 թելեգրամյան ալիքը, հղում անելով իր աղբյուրներին։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ չնայած նախնական պայմանավորվածությանը, ադրբեջանցի զինծառայողները կրակ են բացել ռուս զինծառայողների վրա և վիրավորել նրանց։
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է, թե հայ զինծառայողն իրենց մոտ է։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչ է կատարվել ռուս սահմանապահների և ադրբեջանցիների միջև․ մանրամասներ
Ռուս սահմանապահները երեկ փորձել են միջնորդել եղանակային վատ պայմանների պատճառով մոլորված պայմանագրային զինծառայողին ադրբ...
Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ Պ...
Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում առաջադրանքների կատարումը։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ ամենօ...
Ջերմուկում կրակոցների մասին շրջանառվող տեղեկությունը ճիշտ չէ․ ՊՆ խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե Ջերմուկում կրակոցներ են հնչում։ «Ջերմուկում կրակոցների մ...