Հարաբերությունները պետք է կարգավորվեն որքան հնարավոր է շուտ․ Շոլցը՝ Ալիևին
Գերմանիան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի անկայուն իրավիճակով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այսօր Բեռլինում կայացած մամուլի համատեղ ասուլիսում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Երկարաժամկետ հեռանկարում իրավիճակը կայուն չէ և հղի է հետագա սրացումների ռիսկերով», - նշել է նա։
Նա նշել է, որ Գերմանիան պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակում երկարաժամկետ ու իրագործելի լուծում գտնելու ուղղությամբ՝ ի բարօրություն տեղի բնակիչների:
«Մեր համատեղ նպատակը պետք է լինի այս հակամարտության համար երկարաժամկետ և իրագործելի լուծում գտնելն՝ ի բարօրություն Լեռնային Ղարաբաղի մարդկանց»,- ասել է նա և հավելել, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վրա։
Խոսելով Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության (EUMA) տեղակայման մասին ՝ Գերմանիայի կառավարության ղեկավարը նկատել է, որ Բեռլինը աջակցում է դրան և ապահովում առաքելության ղեկավարումը: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես ամփոփել է Գերմանիայի կանցլերը, պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԳՆ հայտարարությունը` Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայր...
Ադրբեջանը ձեռնարկում է նոր սադրանքներ․ ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ
Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հանրության բոլոր կոչերը՝ չ...
Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը․ ՀՀ ԱԳՆ
Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստան...
Ձերբակալվել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 11 անձ․ մանրամասներ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին,...