Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում օդամղիչ ատրճանակ մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել։
10 մետրից 60 կրակոցով պայքարում նա խոցել է 577 միավոր։
Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 8 մարզիկով։ Մեծահասակների կազմում են նաև Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ) և Զավեն Իգիթյանը (ատրճանակ), իսկ երիտասարդներից մեդալների համար կպայքարեն Գագիկ Նիկողոսյանը, Վրեժ Թորոսյանը (հրացան), Գոռ Մանուչարյանը, Արմեն Գևորգյանը և Գրիգոր Պողոսյանը (ատրճանակ):
Նմանատիպ հոդվածներ
Հայ ըմբիշները հաղթանակներ են տարել ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ․ Մ23 ԵԱ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը Հա...
«Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը». Գիլոյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը հաստատել է մասնակցու...
Մբապեն՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին
Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայից դուրս մնալը: «Շատ բան չի կորցրել ՊՍԺ-ն,...
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որակազրկել է ադրբեջանցի ըմբիշին
Բուխարեստում ընթացող Եվրոպայի Մ23 առաջնությունում հայ ըմբիշ Կարապետ Մանվելյանին հարվածած Ադրբեջանի ներկայացուցիչը որակազ...