ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիշնևում կրքերը չեն հանդարտվում. բախումներ են սկսվել ոստիկանության և ցուցարարների միջև

Քիշնեւում բախումներ են սկսվել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ: Տուժել է առնվազն մեկ կին: Շարունակվում է ընդդիմության լայնածավալ հանրահավաքը ՝ ընդդեմ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի քաղաքականության: 

 

Ներկայիս բողոքի ցույցերում մարդիկ երկրի կառավարությանն անվանում են «բռնապետություն», պահանջում են դադարեցնել ընդդիմության հետապնդումները և սահմանադրական իրավունքներ տալ: Իսկ իշխանությունները բողոքի ցույցերի կազմակերպման մեջ մեղադրում են Ռուսաստանին:

 

Հիշեցնենք՝ Քիշնևում նոր լայնածավալ հանրահավաք է տեղի ունենում՝ ընդդեմ նախագահ Մայա Սանդուի քաղաքականության, ինչպես նաև՝ ընդդեմ գների ու մաքսատուրքերի բարձրացման։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Քաղաքականություն