Քաղաքականություն

Մենք վերացրել ենք Ադրբեջանից Հայաստան տրանսպորտի հետ կապված սահմանափակումները․ Ալիև

Marine 2,084 դիտում
Մենք վերացրել ենք Ադրբեջանից Հայաստան տրանսպորտի հետ կապված սահմանափակումները․ Ալիև

«Այս ամիսների ընթացքում (Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո ընկած ժամանակահատվածում-խմբ.) մենք նպաստել ենք մեր հարաբերությունների զարգացմանը։ Մենք ոչ միայն վերացրել ենք Ադրբեջանից Հայաստան տրանսպորտի և նավագնացության հետ կապված սահմանափակումները, այլև ընդլայնել ենք համագործակցությունը այլ ոլորտներում»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնման արարողության ժամանակ։


«Այս վեց ամիսների ընթացքում մենք սկսել ենք համագործակցություն։


Այժմ մենք ընդլայնում ենք մեր առևտրային հարաբերությունները, և իմ հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք մեր ապագա ուղին», - ընդգծել է պետության ղեկավարը։


«Ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար»
, - հավելել է պետության ղեկավարը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250